ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Դուք անպարտելի եք

 Դուք անպարտելի եք
05.07.2024 | 00:30

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիս 5

Ես ձեզ հետ եմ` պատրաստ օգնելու, հավասարակշռելու և օրհնելու ձեզ:

Ոչ ոք չի կարող ընդդիմանալ Իմ կամքին. ոչ մարդիկ և ոչ իսկ աշխարհը, եթե դուք իսկապես վստահեք Ինձ և ձեր գործերը Իմ տնօրինությանը հանձնեք:

Նավարկողներին երբեմն այնպես է թվում, որ ամեն մի նոր ալիք կարող է խորտակել նավը կամ շեղելով դարձնել նրա ընթացքը: Սակայն նավապետը իր փորձառությամբ գիտի, որ հակառակ փոթորկահույզ ալիքների` նավարկում է ուղիղ դեպի հարկավոր նավակայան: ՈՒրեմն վստահեք Ինձ` ձեր փրկության Նավապետին:

Դիտվել է՝ 2663

Մեկնաբանություններ